Django ադմին

Հենց նոր մոդելավորված գրառումները ավելացնելու, խմբագրելու և ջնջելու համար մենք կօգտագործենք Django ադմինիստրատորը:

Բացեք blog/admin.py ֆայլը ծածկագրի խմբագրում և դրա բովանդակությունը փոխարինեք հետևյալով.

blog/admin.py

from django.contrib import admin
from .models import Post

admin.site.register(Post)

Ինչպես տեսնում եք, մենք ներմուծել ենք (include-ներառել) Post-ի մոդելը, որը սահմանված էր նախորդ գլխում: Որպեսզի մեր մոդելը հասանելի լինի ադմինիստրատորի էջում, մենք պետք է այն գրանցենք ՝ օգտագործելով այս admin.site.register(Post) գրառումը:

Լավ, ժամանակն է նայել մեր Post մոդելը: Հիշեք, որ վեբ սերվերը գործարկելու համար վահանակում գործարկեք այս python manage.py runserver հրամանը: Գնացեք ձեր browser (դիտարկիչ) և մուտքագրեք այս http://127.0.0.1:8000/admin/ հասցեն: Դուք կտեսնեք մուտքի թույլտվության էջ.

Մուտք էջ

Մուտք գործելու համար հարկավոր է ստեղծել superuser ՝ օգտվողի հաշիվ, որն ամբողջությամբ վերահսկում է կայքը: Վերադարձեք հրամանի տող, մուտքագրեք python manage.py createsuperuser և սեղմեք Enter:

Հիշեք ՝ վեբ սերվերի գործարկման ընթացքում նոր հրամաններ գրելու համար բացեք նոր տերմինալային պատուհան և ակտիվացրեք ձեր վիրտուալ միջավայրը (virtualenv): Մենք վերանայեցինք, թե ինչպես գրել նոր հրամաններ Ձեր առաջին Django նախագիծը (Your first Django project)գլուխը, Մեկնարկելով վեբ սերվերը (Starting the web server) բաժնում:

Mac OS X or Linux:

(myvenv) ~/djangogirls$ python manage.py createsuperuser

Windows:

(myvenv) C:\Users\Name\djangogirls> python manage.py createsuperuser

Երբ ձեզ հուշում են, մուտքագրեք ձեր օգտվողի անունը (փոքրատառով, առանց բացատներ), էլ. Փոստի հասցեն և գաղտնաբառը: Մի անհանգստացեք, որ չեք կարող տեսնել ձեր մուտքագրած գաղտնաբառը, դա բնական է Մուտքագրեք այն և սեղմեք enter շարունակելու համար: Արդյունքը պետք է ունենա այսպիսի տեսք (որտեղ օգտագործողի անունը և էլ. փոստը պետք է լինեն ձեր սեփականը).

Username: ola
Email address: ola@example.com
Password:
Password (again):
Superuser created successfully.

Վերադարձեք ձեր բրաուզեր (browser) և մուտք գործեք ձեր ընտրած օգտվողի անունով և գաղտնաբառով: Այնուհետև Դուք պետք է տեսնեք Django կառավարման վահանակ (Django admin dashboard):

Django ադմին

Գնացեք գրառումներ/ Posts բաժին և մի փոքր փորձարկեք այն: Ավելացրեք հինգ կամ վեց բլոգային գրառումներ (blog posts): Մի անհանգստացեք բովանդակության համար. Դուք այն տեսնում եք միայն ձեր տեղական համակարգչում. Դուք կարող եք պատճենել և տեղադրել տեքստը այս ձեռնարկից ՝ ժամանակ խնայելու համար: :)

Համոզվեք, որ առնվազն երկու կամ երեք գրառում (բայց ոչ բոլորը) հրապարակման ամսաթիվ ունեն: Ապագայում դա կարող է օգտակար լինել:

Django ադմին

Եթե ​​ցանկանում եք ավելին իմանալ Django- ի ադմինիստրատորի մասին, տես պաշտոնական փաստաթղթերի այս բաժինը ՝ https://docs.djangoproject.com/en/2.2/ref/contrib/admin/

Հավանաբար, ճիշտ ժամանակն է մեկ բաժակ սուրճով (կամ թեյով) ինքներդ ձեզ ոքևորելու և ձեր էներգիան լրացնելու համար ինչ-որ բան ուտելու համար: Դուք պարզապես ստեղծեցիք ձեր առաջին Django մոդելը և արժանի եք ընդմիջման:

results matching ""

    No results matching ""